ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՄԱԿ-ի խաղաղապահները Լիբանանի հարավում հայտնվել են իսրայելական կողմի կրակի տակ

ՄԱԿ-ի խաղաղապահները Լիբանանի հարավում հայտնվել են իսրայելական կողմի կրակի տակ

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) պարեկային մեքենան իսրայելական բանակի կողմից գնդակոծվել է Այտրունի սահմանային շրջանում։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է UNIFIL-ի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Տենենտին։

«Միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 12:00-ին Այտրունի շրջանում։ Խաղաղապահների շրջանում վիրավորներ չկան, սակայն նրանց ավտոմեքենան վնասվել է»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել է Տենենտին, միջադեպը տեղի է ունեցել լիբանանա-իսրայելական սահմանին հարաբերական անդորրի ժամանակ՝ նոյեմբերի 24-ին Գազայի հատվածում մարդասիրական զինադադարի մասին հայտարարությունից հետո։

 

  • Կիսվել: