ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնհայտ է համարում կորոնավիրուսի համաճարակի վտանգը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնհայտ է համարում կորոնավիրուսի համաճարակի վտանգը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ակնհայտ է համարում կորոնավիրուսի համաճարակի առաջացման վտանգը և կառավարություններին կոչ է անում անել հնարավոր ամեն ինչ ՝ կանխելու հիվանդության տարածումը: Այս մասին գրում է Ria Novosti գործակալությունը։

«Մենք դեռ պանդեմիա չունենք, բայց դրա առաջացման հստակ ռիսկ կա: Այժմ եկել է ժամանակը կառավարություններին խնդրելու, որ անեն հնարավոր ամեն ինչ վիրուսի փոխանցումը կանգնեցնելու համար և դա անեն հիմա»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Նյու Յորքում՝ ելույթ ունենալով The new school-ի ուսանողների առջև։

Նա խոստովանել է, որ անհանգստացած է զարգացող երկրներից, որոնք կարող են ռեսուրսների պակաս ունենալ վիրուսի դեմ պայքարելու համար:

«Եթե հիվանդությունը հսկողությունից  դուրս գա, մենք լուրջ խնդիրների ենք բախվելու: Սա կործանարար ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա: Սա կարող է բացասական հետևանքներ ունենալ առավել խոցելի, աղքատ, նվազ զարգացած երկրների համար», - հավելել է Գուտերիշը։  

  • Կիսվել: