շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պլանավորում Է նիստ գումարել ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումների վերաբերյալ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պլանավորում Է նիստ գումարել ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումների վերաբերյալ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհորդը պլանավորում Է փակ նիստ գումարել ԿԺԴՀ-ի վերջին հրթիռային արձակման պատճառով:

 Մարտի 7-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության մի աղբյուր:
 
«Անվտանգության խորհրդի որոշ անդամներ պահանջել են փակ նիստ Փենյանի կողմից մարտի 5-ին բալիստիկ հրթիռի արձակման պատճառով: Որքան ինձ հայտնի Է, այն Նյու Յորքում կսկսվի երկուշաբթի օրը տեղական ժամանակով օրվա առաջին կեսին»,- պատմել Է դիվանագետը: Նա հավելել Է, որ Սեուլն այդ հարցի շուրջը սերտ կապ Է պահպանում ԱՄՆ-ի եւ Անվտանգության խորհրդտի մյուս հանգուցային երկրների հետ: Մարտի 5-ին Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեն հայտնել Է, որ ԿԺԴՀ-ն, ենթադաբար, միջին հեռահարության բալիստիկ հրթիրռ Է արձակել Փենյանի շրջակայքից Ճապոնական ծովի կողմը:
 
Արկը թռել Է շուրջ 270 կիլոմետր, առավելագույն բարձրությունը կազմել Է 560 կիլոմետր: ԿԺԴՀ-ում հայտնել են, որ տարեսկզբից ի վեր իններորդ հրթիռային արձակումը եղել փորձարկումային՝ կապված հետախուզական արբանյակի մշակման հետ: Yonhap-ը նշում Է, որ Անվտանգության խորհուրդն արդեն փետրվարի 28-ին հավաքվել Է ԿԺԴՀ-ի կողմից փետրվարի 27-ին իրականացված հրթիռային արձակումը քննարկելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: