կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Ուկրաինային նվիրված հանդիպում է անցկացնում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Ուկրաինային նվիրված հանդիպում է անցկացնում

Երևանի ժամանակով 06։00-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նիստը գումարվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Իռլանդիայի, Մեքսիկայի և Ալբանիայի նախաձեռնությամբ։

 

Ռուսաստանից նիստին մասնակցում է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, Ուկրաինայից՝ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես էր եկել քաղաքացիներին հասցագրված ուղերձով, որում հայտարարել էր, որ նախաձեռնել է ՄԱԿ ԱԽ-ի և ԵԱՀԿ-ի հատուկ նիստերի անցկացում։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ երկիրը կմնա միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ չնայած Ռուսաստանի հայտարարություններին ու գործողություններին։

Բացի այդ, Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի խոսքով՝ Կիևը պաշտոնապես դիմել է ՄԱԿ ԱԽ անդամներին՝ Բուդապեշտի հուշագրի շրջանակում Ուկրաինայի համար անվտանգության հարցով խորհրդակցությունների անցկացման խնդրանքով։

  • Կիսվել: