ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՄԱԿ-ի ԱԽ–ն Ուկրաինայի վերաբերյալ միաձայն հայտարարություն է ընդունել

ՄԱԿ-ի ԱԽ–ն Ուկրաինայի վերաբերյալ միաձայն հայտարարություն է ընդունել

ՌԴ ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ուկրաինայի վերաբերյալ միաձայն հայտարարություն է ընդունել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես կհամարեմ, որ ԱԽ անդամները համաձայն են այս հայտարարությանը, որը կհրապարակվի որպես Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ»,- հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի տեղակալ Ռիչարդ Միլսը (մայիսին ԱՄՆ-ն է նախագահում ՄԱԿ-ի ԱԽ-ն)։

Ըստ հայտարարության` Անվտանգության խորհուրդը մտահոգություն է հայտնում Ուկրաինայի խաղաղության և անվտանգության պահպանման կապակցությամբ և հիշեցնում, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն` բոլոր անդամ պետությունները միջազգային վեճերը խաղաղ միջոցներով լուծելու պարտավորություն են ստանձնել։
«Անվտանգության խորհուրդն աջակցություն է հայտնում գլխավոր քարտուղարի՝ խաղաղ լուծում գտնելու ջանքերին», - ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: