չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ–ն ՄԱԿ քննարկման վերաբերյալ հայտարարություն է տարածել

Ադրբեջանի ԱԳՆ–ն ՄԱԿ քննարկման վերաբերյալ հայտարարություն է տարածել

Ադրբեջանի ԱԳՆ–ն ՄԱԿ–ում ԼՂ հարցով քննարկումների վերաբերյալ հայտարարություն է տարածել։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ–ի՝ «ՄԱԿ-ի ԱԽ-ն սեփական արշավի համար օգտագործելու Հայաստանի փորձերը ձախողվեցին»։

«Ադրբեջանը հուսով է` Հայաստանը կհասկանա, որ խնդիրների լուծումը կառուցողական փոխգործակցության, միջազգային իրավական նորմերի և պարտավորությունների ազնիվ իրականացման մեջ է։»:

«Քննարկումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը դրական է ընդունվել միջազգային հանրության կողմից, և որ Հայաստանի կողմից ստեղծված խոչընդոտները պետք է վճռականորեն վերացվեն ՝ ապահովելու համար ապրանքների օրինական և թափանցիկ առաքումը Ղարաբաղ»,– ասված է նրանց հայտարարության մեջ։

Ըստ Ադբեջանի ԱԳՆ–ի՝ իրենք Հայաստանին խաղաղություն են առաջարկել երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա: «Մյուս կողմից, մենք իրականացնում ենք «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայազգի բնակիչների»՝ որպես իրավահավասար քաղաքացիների վերաինտեգրման քաղաքականություն՝ ապահովելով նրանց բոլոր իրավունքներն ու ազատությունները՝ Ադրբեջանի Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային բոլոր համապատասխան մեխանիզմներին համապատասխան։ Մենք վճռական ենք պաշտպանելու մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի  կանոնադրությամբ և միջազգային իրավունքով նախատեսված բոլոր օրինական միջոցներով»,– նշել են նրանք:

  • Կիսվել: