ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկել է իրադրությունը Դոնբասում

ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկել է իրադրությունը Դոնբասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման թեմա է դարձել  հակամարտության սրումն Ուկրաինայի հարավ-արևելքում: Հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի նախաձեռնությամբ:

Քննարկման ընթացքում ռուսական և ուկրաինական կողմերը միմյանց են մեղադրել ստեղծված լարվածության համար: Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հիշեցրել է, որ Կիևը պատասխանատվություն է կրում Մինսկի համաձայնագրերը սաբոտաժի ենթարկելու համար: Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Կիսլիցան էլ նշել է. «Ինչպես նախկինում, Ռուսաստանը փորձում է ագրեսիա իրականացնողներին ներկայացնել որպես զոհ: Սա նրա սովորական ռազմավարությունն է Ուկրաինայի դեմ տեղեկատվական պատերազմում»:

ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը «շատ լուրջ դեպքեր» է գրանցել Լուգանսկի շրջանի արևմտյան մասում: «Այնտեղ հաճախակի են դարձել կրակի դադարեցման ռեժիմի խախտումները, գրանցվել է ավելի քան 2500 պայթյուն»,- ասել է առաքելության ղեկավար Յաշար Չեվիկը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հաստատված տեսակապի միջոցով:

  • Կիսվել: