երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի Պաղեստինի՝ կազմակերպությանը միանալու հայցադիմումը

ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի Պաղեստինի՝ կազմակերպությանը միանալու հայցադիմումը

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ապրիլի 8–ին կքննարկի Պաղեստինի` կազմակերպության լիիրավ անդամ դառնալու հայցադիմումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ Պաղեստինն այժմ դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ում։

«Ժամը 10:00-ին նախագահությունը խորհրդակցություններ կանցկացնի, որպեսզի քննարկի Պաղեստինի` ՄԱԿ-ին անդամակցության վերաբերյալ դիմումի քննարկումը վերսկսելու և այն նոր անդամների ընդունման կոմիտեին փոխանցելու հետագա գործողությունները», - ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ ժամը 12:00-ին անվտանգության խորհրդի նախագահը փակ նիստ կանցկացնի պաղեստինյան նամակի ստացումը հաստատելու և կոմիտեին փոխանցելու համար:
Ավելի վաղ Պաղեստինը պաշտոնապես դիմել էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որպեսզի քննարկի ՄԱԿ-ին անդամակցելու իր հայցադիմումը։ Նրա խնդրանքին աջակցել են Արաբական խումբը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիացած երկրների շարժումը:

  • Կիսվել: