ՄԱԿ-ի ԱԽ-ն երկարաձգում է Լիբանանում խաղաղապահ առաքելությունը
Օգոստոսի 28-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն քվեարկել է Լիբանանում երկարաժամկետ խաղաղապահ առաքելությունը ևս մեկ տարով երկարաձգելու օգտին, տեղեկացնում է Reuters-ը։
Աղբյուրը հիշեցնում է, որ 1978 թվականին ձևավորված ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը Լիբանանում (UNIFIL) պարեկություն են իրականացնում Իսրայելի հետ Լիբանանի հարավային սահմանին:
Գործողության մանդատը թարմացվում է ամեն տարի, և դրա գործող թույլտվության ժամկետը լրացել է շաբաթ օրը:
Ինչպես նշվում է՝ քվեարկությունն անցկացվել է իսրայելալիբանանյան սահմանին «Հըզբոլլահ»-ի և իսրայելական զինվորականների միջև ինտենսիվ մարտերից մի քանի օր անց: