կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել հումանիտար մուտք ապահովել Գազայի հատված

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել հումանիտար մուտք ապահովել Գազայի հատված

 Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել ապահովել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Գազայի հատված: 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Գուտերեշն իր վրդովմունքն է արտահայտել Գազայի հատվածը շրջափակելու Իսրայելի որոշման վերաբերյալ։ 

«Մինչ այս ռազմական գործողությունները Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը չափազանց ծանր էր, այժմ այն կվատթարանա երկրաչափական արագությամբ»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ 

Նրա խոսքով՝ շտապ անհրաժեշտ են բժշկական սարքավորումներ, սնունդ, վառելիք և այլ մարդասիրական պարագաներ, ինչպես նաև հումանիտար անձնակազմի հասանելիություն: 

«Անհրաժեշտ է դյուրացնել Գազայի հատվածին օգնության և մատակարարումների առաքումը, և ՄԱԿ-ը կշարունակի ջանքեր գործադրել այդ կարիքները բավարարելուն ուղղված օգնություն տրամադրելու համար», - հավելել է Գուտերեշը:

  • Կիսվել: