երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՄԱԿ բարձրաստիճան պաշտոնյան հրաժարական է տալիս ի նշան բողոքի պաղեստինցիների ցեղասպանության դեմ

ՄԱԿ բարձրաստիճան պաշտոնյան հրաժարական է տալիս ի նշան բողոքի պաղեստինցիների ցեղասպանության դեմ

ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի Նյու Յորքի գրասենյակի տնօրենը հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի այն բանի դեմ, որ ՄԱԿ-ը չի կարողացել կատարել պաղեստինցի քաղաքացիական անձանց ցեղասպանության կանխման իր պարտքը։

Քրեյգ Մոհայբերը համապատասխան նամակն ուղարկել է Ժնեւ, ՄԱԿ գերագույն հանձնակատարին՝ Վոլքեր Թյուրքին։

«Մենք նորից տեսնում ենք, թե ինչպես է մեր աչքերի առջեւ ցեղասպանություն կատարվում, եւ կազմակերպությունը, որին մենք ծառայում ենք, անզոր է կանգնեցնել այն»,- գրել է նա։ Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ը չի կարողացել կանխել նախորդ ցեղասպանությունը թութսիների դեմ Ռուանդայում, Բոսնիայի մուսուլմանների, Իրաքյան Քուրդիստանի եզիդների եւ Մյանմայի ռոհինջաների ցեղասպանությունները։

«Ներկայիս զանգվածային կոտորածը կասկածի տեղ չի թողնում։ Սա ցեղասպանության քրեստոմատիական դեպք է»,- նշել է նա։

«Մենք պետք է աջակցենք միասնական դեմոկրատական աշխարհիկ պետության ստեղծմանը Պաղեստինի պատմական տարածքում՝ քրիստոնյաների, մուսուլմանների եւ հրեաների համար հավասար իրավունքներով»,- գրել է նա։

Քրեյգ Մոհայբերը ՄԱԿ-ում աշխատել է 1992 թվականից՝ զբաղեցնելով կարեւոր պաշտոններ։ Նա ղեկավարել է զարգացման իրավապաշտպան մոտցեման մշակման գծով գերագույն հանձնակատարի աշխատանքը եւ հանդես է եկել որպես Պաղեստինում, Աֆղանստանում եւ Սուդանում մարդու իրավունքների ավագ խորհրդական։

Մոհայբերն ապրել է Գազայում 1990-ականներին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: