շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մահմեդական և արաբ-ամերիկյան համայնքը սպառնում է չքվերակել Բայդենի օգտին՝ Իսրայելին սատարելու համար

Մահմեդական և արաբ-ամերիկյան համայնքը սպառնում է չքվերակել Բայդենի օգտին՝ Իսրայելին սատարելու համար

Դեմոկրատական կուսակցությունում պառակտում է ի հայտ գալիս՝ կապված պաղեստինցի խաղաղ բնակիչների աճող զոհերի ֆոնին Իսրայելին Բայդենի անսասան աջակցության հետ։ Կուսակցության որոշ անդամներ ընդվզում են Իսրայելին ԱՄՆ նախագահի ուժեղ աջակցության պատճառով։

 

Մինչ Իսրայելը շարունակում է օդային հարվածները Գազայում, այդ թվում՝ Ալ-Շատի փախստականների ճամբարի վրա, նախագահ Ջո Բայդենին Ազգային մահմեդական դեմոկրատական խորհրդի պաշտպանական խումբը բաց նամակ է հղում։

Պահանջն է՝ միջնորդել հրադադար հաստատել։ Հակառակ դեպքում միլիոնավոր ամերիկացի մահմեդականներ հրաժարվում են աջակցել նրան հաջորդ տարի վերընտրվելու համար:

 

Ազգային մահմեդական դեմոկրատական խորհրդի նախագահ Բասիմ Էլկարրան ասում է. «Մենք հաստատ գիտենք, որ մեր համայնքը փոփոխություն կբերի ռազմաճակատում: Եվ ես կարծում եմ, որ Դեմոկրատական կուսակցության առաջնորդները վախենում են այն ամենից, ինչ տեղի է ունենում՝ հասկանալով, որ դա վնասելու է իրենք 2024 թվականի ընտրություններին»:

Ավելի քան մեկ միլիոն մուսուլման ընտրող քվեարկել է 2020 թվականի ընտրություններին: Մահմեդական և արաբ ամերիկացիներն ավանդաբար քվեարկում են դեմոկրատ թեկնածուների օգտին, բայց կարող է փոփոխություններ լինեն այս տարի:

Արաբա-ամերիկյան ինստիտուտի նոր հարցումը ցույց է տվել, որ արաբ-ամերիկացի ընտրողների շրջանում Բայդենին աջակցությունը նվազել է՝ 2020 թվականի ընտրություններում 59%-ից դառնալով 17%՝ 2024-ից առաջ:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռի խոսքով՝ «Մենք պատրաստվում ենք շարունակել համագործակցությունը մահմեդական համայնքի, արաբ-ամերիկյան համայնքի և պաղեստինյան ամերիկացի առաջնորդների հետ՝ լսելու նրանց մտահոգությունները»:

Ի տարբերություն մահմեդականների, հրեա ամերիկացիները «խորապես երախտապարտ են» Բայդենին Իսրայելին աջակցության համար:

«Իսրայելը մնում է շատ կարևոր հարց հրեա ընտրողների համար: Դրա շուրջ կա շատ բարձր էմոցիոնալ կապվածություն հրեա ամերիկացիների և Իսրայելի աջակցության միջև»,-ասել է Ամերիկայի հրեական դեմոկրատական խորհրդի ղեկավար Հալի Սոյֆերը։

Մոտ 7 միլիոն հրեա ապրում է ԱՄՆ-ում, նույնքան, որքան Իսրայելում: Նրանք կազմում են ԱՄՆ ընտրողների 3%-ը։

Բայդենին շատ են գովաբանում նաև Իսրայելում։ Նա կոչ է արել վարչապետ Բենիամին Նեթանյահուին պատերազմ վարել միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար:

Հարցումները ցույց են տալիս, որ ավելի շատ հանրապետականներ, քան դեմոկրատներ են հավանություն տալիս Իսրայելին զենք ուղարկելու Բայդենի որոշմանը:

Ամերիկյան Ձեռնարկությունների ինստիտուտի ավագ պատվավոր գործընկեր Նորման Օրնշտեյնը կարծում է, որ այդ հարցում հանրապետակկաների շարքերում չկա մեկը, ով կգերազանցի Բայդենին։

Միևնույն ժամանակ, հրադադարի համար ճնշումն աճում է երկրում։ Վարչակազմի պաշտոնյաները հանդես են եկել «մարդասիրական դադարների» օգտին, որպեսզի օգնությունը հասնի խաղաղ բնակիչներին, սակայն ասում են, որ այս պահին հրադադարը միայն օգուտ կբերի Համասին:

  • Կիսվել: