Մահացել է «Բրեմենյան երաժիշտների» կոմպոզիտոր Գենադի Գլադկովը
Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, խորհրդային և ռուս կոմպոզիտոր, ավելի քան 100 ֆիլմերի երաժշտության հեղինակ Գենադի Գլադկովը։
Այս մասին հայտնել է նրա օգնական և մենեջեր Մալիկ Ամինովը:
Գլադկովը մեծ ճանաչում է ձեռք բերել՝ գրելով երաժշտություն այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Հաջողության ջենթլմենները», «12 աթոռ», «Սովորական հրաշք», «Կապույտ շնիկը» եւ այլն։ Նա երգեր է հեղինակել նաեւ «Բրեմենյան երաժիշտներ» եւ «Բրեմենյան երաժիշտների հետքերով» մուլտֆիլմերի համար, ինչպես նաեւ նախագծում հնչյունավորել է «հիմար թագավորին»: