հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մահացել է ամերիկացի գիտնական, Adobe-ի համահիմնադիր Ջոն Ուորնոքը

Մահացել է ամերիկացի գիտնական, Adobe-ի համահիմնադիր Ջոն Ուորնոքը

82 տարեկանում մահացել է ամերիկացի գիտնական, Adobe ընկերության համահիմնադիր Ջոն Ուորնոքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։
 
«Խոր վշտով Adobe-ը հայտնում է սիրելի համահիմնադիր Ջոն Ուորնոքի մահվան մասին... Ուորնոքը մահացել է շաբաթ օրը, իր տանը` ընտանիքի շրջապատում»,- ասվում է հայտարարության մեջ։
Մահվան պատճառները չեն նշվում։

  • Կիսվել: