ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մահացել Է ԱՀԿ-ի գործադիր տնօրեն Փիթեր Սալաման

Մահացել Է ԱՀԿ-ի գործադիր տնօրեն Փիթեր Սալաման

51 տարեկան հասակում մահացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործադիր տնօրեն Փիթեր Սալաման։ Այս մասին հաղորդում է TASS-ը։

Նա ղեկավարում էր բժշկական ծառայություններով համընդհանուր ընդգրկվածությունն ապահովելու հարցը: Մահվան մասին հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:

«Խորապես վշտացած եմ իմ գործընկեր եւ բարեկամ դոկտոր Փիթեր Սալամանի՝ կյանքից անսպասելի հեռանալու համար: Մեր ամենախորը ցավակցությունն ենք հայտնում Փիթերի ընտանիքին, գործընկերներին ու բարեկամներին»,- գրել Է Գեբրեյեսուսն իր Twitter-ում:
 

  • Կիսվել: