ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ Զարիֆի տեղակալի հանդիպման ժամանակ շեշտվել է՝ գործակալությունը պետք է գործի անկախ

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ Զարիֆի տեղակալի հանդիպման ժամանակ շեշտվել է՝ գործակալությունը պետք է գործի անկախ

Անդրադառնալով Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև ծավալուն համագործակցությանը՝ Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային  հարցերով տեղակալը կարևորել է  ՄԱԳԱՏԷ-ի անկախությունը՝ որոշ երկրների քաղաքական ճնշման պայմաններում, գրում է parstoday.com-ը:

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Վիեննա ժամանած Մոհսեն Բահարվանդը երեքշաբթի օրը գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ հանդիպման ժամանակ  ասել է.«Կառուցողական մթնոլորտում և երրորդ կողմերի ազդեցությունից հեռու համագործակցությունները բխում են երկու կողմերի շահերից»:

Նշելով, որ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործումը ՄԱԳԱՏԷ-ի բոլոր անդամ երկրների իրավունքն է, Բահարվանդը հավելել է.«Այս ոլորտում Սաուդյան Արաբիայի գործունեությունը թափանցիկ չէ : Ռիադը հրաժարվում է ընդունել  գործակալության տեսուչներին, ինչը մտահոգության տեղիք է տալիս, և ՄԱԳԱՏԷ-ն պետք է կարողանա  ստուգողական  աշխատանքներ իրականացնել նման երկրներում»:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը նշելով,որ Իրանը  ՄԱԳԱՏԷ-ի կարևոր գործընկերն է,  դրական է գնահատել երկու կողմերի համագործակցությունը և Իրանում ստուգողական աշխատանքների մակարդակը:

  • Կիսվել: