երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը մատնանշել է Կուրսկի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակի լրջությունը

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը մատնանշել է Կուրսկի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակի լրջությունը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին Կուրսկի ատոմակայան կատարած այցից հետո ասել է, որ «իրավիճակը լուրջ է»։

«Այսօր ես այցելեցի Կուրսկի ատոմակայան, իրավիճակն այնտեղ լուրջ է, պետք է կանխել միջուկային վթարը այս սարսափելի պատերազմի ժամանակ, ցանկացած ատոմակայանի դեմ հարձակումներն անընդունելի են՝ անկախ դրանց գտնվելու վայրից»,- գրել է Գրոսսին X-ում (նախկինում՝ Twitter):

Օգոստոսի 27-ին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Կուրչատով քաղաք՝ ստուգելու Կուրսկի ԱԷԿ-ը։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է նաեւ, որ մտադիր է Կուրսկի շրջանից հետո այցելել Կիեւ։

  • Կիսվել: