երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Կուրսկի ատոմակայանի ստուգումից հետո կմեկնի Կիև

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Կուրսկի ատոմակայանի ստուգումից հետո կմեկնի Կիև

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ մտադիր է Կիև այցելել Կուրսկի շրջան կատարած այցից հետո, որը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթվա սկզբին։

«Կուրսկ և Ռուսաստան իմ այցից հետո ես կլինեմ Կիևում և հույս ունեմ խոսել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում։

Գրոսսին հավելել է, որ Կուրսկի մարզ կատարած այցի ընթացքում նախատեսում է առաջին հերթին «ծանոթանալ տեղում իրավիճակին» և շփվել փորձագետների և զինվորականների հետ։ Նա նշել է, որ ուղևորության հետ կապված նյութատեխնիկական և անվտանգության հարցերը դեռ մշակվում են։

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը շատ լուրջ էր անվանել Կուրսկի ԱԷԿ-ի վնասման վտանգը՝ կապված Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների հետ։

  • Կիսվել: