հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Մադուրոյի առևանգումը կապված է դավաճանության և գաղտնի համաձայնության հետ. Լուկաշենկո

Մադուրոյի առևանգումը կապված է դավաճանության և գաղտնի համաձայնության հետ. Լուկաշենկո

Մադուրոյի առևանգումը կապված է դավաճանության և գաղտնի համաձայնության հետ: Այս մասին, խոսելով Վենեսուելայի նախագահի առևանգման մասին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է Belta-ն։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես ուզում եմ, որ դուք հասկանաք. ամեն ինչ կար։ Պայմանավորվածությունը, վճարված գումարը, այդ թվում՝ Վենեսուելայի բնակիչներին։ Ե՛վ զինվորականներին, և՛ քաղաքացիական անձանց։ Կար գաղտնի համաձայնություն, և՛ դավաճանություն։ Ամեն ինչ կար»։

Լուկաշենկոն նաև հավելել է, որ Մադուրոյի կնոջը առաջարկվել է մնալ Վենեսուելայում, բայց նա հրաժարվել է՝ ընտրելով լինել ամուսնու հետ։

  • Կիսվել: