ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մադագասկարի նախագահը ցրում է կառավարությունը

Մադագասկարի նախագահը ցրում է կառավարությունը

Մադագասկարի նախագահը հայտարարել է կառավարությունը ցրելու մասին:

Ըստ տեղի լրատվամիջոցների՝ դա տեղի է ունեցել երկրում ջրի և էլեկտրաէներգիայի պակասի պատճառով սկսված ցույցերի ֆոնին:

«Ընդունում ենք և ներողություն խնդրում, եթե կառավարությանը չի հաջողվել կատարել իր պարտականությունները»,- նշել է նախագահը և վստահեցրել, որ երիտասարդների հետ երկխոսության պայմաններ կստեղծեն և կաջակցեն ցույցերի ընթացքում տուժած ընկերություններին:

Նշենք, որ Անտանանարիվուում և այլ բնակավայրերում ցույցերը շարունակվում են արդեն 6 օր։ Ակցիայի մասնակիցները բողոքել են էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների և ջրի պակասի դեմ։ Ցուցարարների և իրավապահ մարմինների միջև բախումներ են եղել, տեղեկություններ կան, որ արցունքաբեր գազ և մարտական փամփուշտներ են կիրառվել, կան ձերբակալվածներ:

ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարել է, որ ակցիայի ժամանակ առնվազն 22 մարդ է զոհվել, 100-ը՝ վիրավորվել։ Մադագասկարի ԱԳՆ-ն հերքել է այդ տեղեկությունը:

  • Կիսվել: