շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լը Պենի առաջարկած հիջաբի արգելքը կարող է քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ. Մակրոն

Լը Պենի առաջարկած հիջաբի արգելքը կարող է քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ. Մակրոն

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ հասարակական վարերում հիջաբ կրելու արգելքը, որի կողմնակիցն է  նախագահի թեկնածու Մարին Լը Պենը, կարող է քաղաքսցիական պատերազմի պատճառ դառնալ:

«Ես չեմ պայքարում իսլամի դեմ, ես պայքարում եմ իսլամիստական ​​գաղափարախոսության դեմ, որը ձգտում է պարտադրել շարիաթ կոչվող կրոնական օրենքը: Ես կողմնակից եմ հանրային վայրերում հիջաբի արգելմանը», – ասել է Լը Պենը հեռուստաբանավեճի ժամանակ, որը կայացել է Մակրոնի հետ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ։

Նրա խոսքով՝ հիջաբը «իսլամիստների կողմից պարտադրված համազգեստ է»։

Մակրոնը Լը Պենին մեղադրել է կրոնական խորհրդանիշները, ահաբեկչությունը և իսլամիզմը խառնելու համար:

«Դուք քաղաքացիական պատերազմ կհրահրեք, եթե դա անեք: Դուք առաջարկում եք, որ Ֆրանսիան դառնա աշխարհում առաջին երկիրը, որն արգելում է կրոնական խորհրդանիշը հասարակական վայրերում: Սա շատ լուրջ է», – ասել է Ֆրանսիայի ներկայիս ղեկավարը:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։ Ներքին գործերի նախարարության վերջնական տվյալների համաձայն՝ Մակրոնը հավաքել է ձայների 27,84%-ը, Լը Պենը՝ 23,15%-ը։ Երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին։

  • Կիսվել: