ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լուկաշենկոն վստահ է՝ Բելառուսն ու Իրանը պետք է ավելի սերտ համագործակցեն միմյանց հետ՝ դիմակայելու Արևմուտքի հարձակումներին

Լուկաշենկոն վստահ է՝ Բելառուսն ու Իրանը պետք է ավելի սերտ համագործակցեն միմյանց հետ՝ դիմակայելու Արևմուտքի հարձակումներին

Բելառուսը և Իրանը պետք է ավելի սերտ համագործակցեն միմյանց հետ՝ դիմակայելու Արևմուտքի հարձակումներին: Այդ մասին այսօր Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերի հետ հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է Բելտա-ն:

Իրանցի իր հյուրի հետ հանդիպմանը Լուկաշենկոն, մասնավորապես, ասել է. ՛՛Հուսով եմ, որ Դուք չեք հիասթափվի Ձեր այցից։ Հարցերը շատ են, խոսելու բան կա, ուստի ես նույնպես հույս ունեմ, որ մեր զրույցը կունենա լավ գործնական արդյունք:

Դուք գիտեք, թե ինչ իրավիճակ է Բելառուսում։ Սա մոտավորապես նույն իրավիճակն է, որում դուք եք։ Մեր պետությունների վրա գործադրվող ճնշումն աննախադեպ է, բայց դուք արդեն սովորել եք ինչ-որ չափով դիմակայել դրան, և ձեր փորձը մեզ համար շատ կարևոր է։ Ինձ անընդհատ զարմացնում է այն, որ Իրանն այս լայնածավալ գործողությունների ընթացքում ոչ թե բոլորովին նվազեցրել է իր զարգացման մակարդակը, այլ ընդհակառակը՝ զգալիորեն բարձրացրել այն՛՛։

 

  • Կիսվել: