չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լուկաշենկոն շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ

Լուկաշենկոն շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

«Ձեր ընտրած կենսական ուղին Հայրենիքին անմնացորդ ծառայության վառ եւ համոզիչ օրինակ է,- ընդգծել է Լուկաշենկոն։- Ձեր հայրենասիրությունը, հարգանքը երկրի բազմադարյա պատմական եւ մշակութային ժառանգության հանդեպ, նրա շահերի անվերապահ պաշտպանությունը միջազգային ասպարեզում արժանացել են իսկական ժողովրդական ճանաչման»։

«Բելառուսում բարձր են գնահատում Ձեր ներդրած ավանդը համապարփակ բելառուսա-ռուսական կապերի մեջ, հետեւողական դիրքորոշումը միջպետական ինտեգրման հետագա խորացման հարցում։ Համոզված եմ, մեր ավանդական, բաց եւ վստահալից շփումը կնպաստի երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանը՝ իսկական ռազմավարական գործընկերության ոգով»,- նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը Վլադիմիր Պուտինին մաղթել է ամուր առողջություն, անսպառ եռանդ, հարազատների, մերձավորների եւ գործընկերների աջակցությունն առաջադրված նպատակների իրականացման գործում, նշվել է հաղորդագրությունում։

  • Կիսվել: