«Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահի հետ կապի հավելյալ ալիք է». ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց
Սպիտակ տունը չի դադարեցնում շփումները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, քանի որ նա Ռուսաստանի նախագահի հետ կապի հավելյալ մի ալիք է։ Այդ մասին այսօր Վարշավայում անվտանգության համաժողովի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։
Նա նշել է, որ Բայդենի վարչակազմը Լուկաշենկոյին անգամ չէր էլ ընկալում որպես լեգիտիմ նախագահ։
«Անկեղծ ասած՝ մենք չգիտենք, թե ինչ է Լուկաշենկոն խոսում Պուտինի հետ, բայց հաստատ գիտենք, որ խոսում է»,-հավելել է Քելլոգը:


