կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Լուկաշենկոն ՌԴ-ից փոխհատուցում է խնդրել ԲելԱԷԿ-ի կառուցման ժամկետը փոխելու համար

Լուկաշենկոն ՌԴ-ից փոխհատուցում է խնդրել ԲելԱԷԿ-ի կառուցման ժամկետը փոխելու համար

Բելառուսը ռուսական կողմի առջեւ կբարձրացնի Բելառուսի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը փոխելու համար փոխհատուցում տալու հարցը։ Այս մասին հոկտեմբերի 31-ին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մենք մի փոքր տեղափոխել ենք ատոմակայանը գործարկելու ժամկետը ռուսական կողմի պատճառով։ Բնականաբար, պայմանագրով մենք նրանց առջեւ փոխհատուցման հարց ենք դրել։ Դա թաքցնել պետք չէ։ Այնտեղ արտակարգ ոչինչ չի եղել։ Բայց նման հարցեր դրվել են այն բանի հետ կապված, որ խախտվել են կայանը գործարկելու ժամկետները, եւ դրա պատասխանատվությունը կրում է ռուսական կողմը»,- նրա խոսքերը մեջբերել է ԲելՏԱ-ն։

Լուկաշենկոն նշել է, որ Ռուսաստանն առաջարկել է Բելառուսին ավելի թարմ միջուկային վառելիք ներքին գնով եւ հինգ տարվա երաշխիքային ժամկետով։

«Դուք ինձ այսօր ասեք՝ բավարարո՞ւմ է արդյոք դա բելառուսական կողմին։ Մենք, իհարկե, ավելորդ չպետք է լարենք ռուսաստանցիներին. էլեկտրականությունը մեզ բավականացրել է եւ բավականացնում է, բայց պայմանագիրը պայմանագիր է։ Բավակա՞ն են արդյոք այն զիջումները, որոնք արել են ռուսաստանցիները, «Ռոսատոմը» բելառուսական կողմի համար»,- հարցրել է նա՝ ընդունելով ԲելԱԷԿ-ի շինարարության ավարտման մասին զեկուցումը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: