ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Լուկաշենկոն նշել է երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի ազատ առևտրի գոտիների ստեղծման կարևորությունը

Լուկաշենկոն նշել է երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի ազատ առևտրի գոտիների ստեղծման կարևորությունը

Երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի ազատ առևտրի գոտիների ստեղծումը կարևորագույն գործիք է միջազգային ասպարեզում միավորման անդամ երկրների ընդհանուր շահերի խթանման համար: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով անցկացվող նիստում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պետք է շարունակենք համակարգված աշխատանքը՝ կապելու մեր միության ներուժը խոշորագույն միջազգային միավորումների ու նախաձեռնությունների հնարավորությունների հետ, որոնց հետ մենք ընդհանուր կանոնադրական արժեքներ ունենք: Միջազգային ասպարեզում անդամ երկրների ընդհանուր շահերը խթանելու կարևորագույն գործիքը միության երրորդ երկրների հետ ազատ առևտրի գոտիների ստեղծումն է», - ասել է նա:

Նախագահը հիշեցրել է, որ հունիսի 27-ին խորհրդի նիստի շրջանակներում կստորագրվեն ժամանակավոր առևտրային համաձայնագիր Մոնղոլիայի հետ և տնտեսական գործընկերության շուրջ համաձայնագիր՝ ԱՄԷ-ի հետ: Նրա խոսքով՝ միության հետ համաձայնագրեր կնքած երկրների կազմի ընդլայնումը հաստատում է ԵԱՏՄ-ի գործունեության միջազգային վեկտորի ճիշտ լինելը։

 

  • Կիսվել: