ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Լուկաշենկոն Կիևին զգուշացրել է «ամբողջ Ուկրաինան կորցնելու» վտանգի մասին

Լուկաշենկոն Կիևին զգուշացրել է «ամբողջ Ուկրաինան կորցնելու» վտանգի մասին

Այս պահին սեղանին շատ լավ խաղաղության առաջարկ կա, եթե ուկրաինացիները չընդունեն այն, նրանք կկորցնեն իրենց երկիրը: Նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Լուկաշենկոն։

Նա ասել է, որ կցանկանար «պարզապես խոսել» իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ և կարծում է, «երեք սլավոնական պետությունների առաջնորդները» պետք է համաձայնության  հասնեն:

Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Լուկաշենկոն լրագրող Պավել Զարուբինին պատմել է, որ իր կարծիքով՝ ժամանակն է խորհրդակցություններ սկսել:

«Ըստ իս՝ ժամանակն է, որ խորհրդակցություններ սկսենք։ Հատուկ ռազմական գործողության սկզբում ասացի՝ մենք՝ երեք սլավոնական պետությունների առաջնորդներս, պետք է նստենք և լեզու գտնենք, համաձայնության գանք այս անհասկանալի պատերազմը դադարեցնելու հարցում։ Մենք պետք է լեզու գտնենք։ Եթե լեզու չգտանք, դա վատ կլինի բոլորի համար»,-ասել է նա՝ միաժամանակ զգուշացնելով Կիևի համար «ամբողջ Ուկրաինան կորցնելու» վտանգի մասին:

Նրա խոսքով՝ Զելենսկին պետք է համաձայնի վերջին խաղաղության նախաձեռնություններում քննարկված «բարենպաստ պայմաններին»։ Այս առաջարկները, ըստ Լուկաշենկոյի, ներկայացվել են նույնիսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ալյասկայում անցկացված հանդիպման ժամանակ։

 

  • Կիսվել: