չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Լուկաշենկոն իր լիազորությունների մի մասը փոխանցել է կառավարությանը

Լուկաշենկոն իր լիազորությունների մի մասը փոխանցել է կառավարությանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ պետության ունեցվածքի մասնավորեցման հետ կապված նախագահի գործառույթների մի մասը փոխանցվում է կառավարությանը և տեղական իշխանություններին: 

«Երկրի ղեկավարի գործառույթները՝ համաձայնեցնել բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումների հարցը, որը ստեղծվել է գյուղատնտեսական արտադրանքներ մշակող բաց բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման գործընթացում, որոնց բաժնետոմսերը պատկանում են Բելառուսի Հանրապետությանը, փոխանցվել են կառավարությանը»,-ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: