հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել Պակիստանի վարչապետին՝ ահաբեկչության կապակցությամբ

Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել Պակիստանի վարչապետին՝ ահաբեկչության կապակցությամբ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆին՝ Քվետայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է BelTA գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը։

«Բելառուսում խորը ցավով իմացանք Քվետայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած հանցավոր ահաբեկչության մասին, որը հանգեցրեց տասնյակ անմեղ մարդկանց, այդ թվում՝ կանանց և երեխաների զոհվելուն։ Փորձությունների այս դժվարին պահին Պակիստանի բարեկամ ժողովրդին մաղթում ենք տոկունություն և քաջություն»,-մեջբերում է ԲԵԼՏԱ-ի մամուլի ծառայությունը։

Բելառուսի ժողովրդի անունից Լուկաշենկոն անկեղծ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու մտերիմներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։

  • Կիսվել: