երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Լոնդոնը վրդովված է, որ Բայդենն արգելափակում է Ուոլեսի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում. The Telegraph

Լոնդոնը վրդովված է, որ Բայդենն արգելափակում է Ուոլեսի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում. The Telegraph

Բրիտանիան «կատաղած» է, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի պաշտպանել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի թեկնածությունը, հայտնում է The Telegraph-ը։

«Բայդենն արջի ծառայություն է մատուցել Բրիտանիային՝ արգելափակելով ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում Բեն Ուոլեսի թեկնածությունը»,- ասել են բրիտանական կառավարության աղբյուրները:

Ըստ The Telegraph-ի՝ «այժմ մտավախություն կա, որ այդ քայլը կարող է վնասել Լոնդոնի և Վաշինգտոնի հատուկ հարաբերություններին»:

Միևնույն ժամանակ, Բայդենն ի սկզբանե նախապատվությունը տվել է Դանիայի վարչապետ Մետտա Ֆրեդերիկսենին, որին աջակցում են Ֆրանսիան և Գերմանիան: Սակայն, ինչպես պարբերականն է նշում, Սպիտակ տան ղեկավարը «սառել է նրա հանդեպ»: Պատճառն այն է, որ Ֆրեդերիկսենը չի կարողացել տպավորություն թողնել Բայդենի վրա հունիսի սկզբին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։

«Հավանական է, որ այժմ Ստոլտենբերգին խնդրեն հետաձգել իր հրաժարականը ևս մեկ տարով, Վաշինգտոնը «փորձում է համոզել նրան»,- գրում է The Telegraph-ը։

Դաշինքի ներկա ղեկավարի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2023 թվականի սեպտեմբերի վերջին։

Ավանդաբար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է եվրոպական երկրի քաղաքական գործիչը, սակայն նրա թեկնածությունը կուլիսներում հաստատում է Սպիտակ տունը:

  • Կիսվել: