հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Լոնդոնում Ուկրաինայի դեսպանատունը սկսել է Լիզ Թրասի Կիև այցի նախապատրաստական ​​աշխատանքները

Լոնդոնում Ուկրաինայի դեսպանատունը սկսել է Լիզ Թրասի Կիև այցի նախապատրաստական ​​աշխատանքները

Լոնդոնում Ուկրաինայի դեսպանատունը սկսել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասի Կիև այցի նախապատրաստական ​​աշխատանքները։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն։

«Երբ նա պաշտոնապես դառնա վարչապետ, կարծում եմ, որ անմիջապես զանգ կլինի, և Լիզ Թրասի այցի մասին պայմանավորվածությունը սպասել չի տա: Մենք արդեն սկսել ենք նախապատրաստել և՛ այս զրույցը, և՛ Լիզ Թրասի ժամանումը Կիև»,- երեքշաբթի՝ սեպտեմբերի 6-ին, Պրիստայկոյի խոսքերն է մեջբերում «Ուկրինֆորմ» գործակալությունը։

  • Կիսվել: