շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լոնդոնում պաղեստինամետ երթ է անցկացվել

Լոնդոնում պաղեստինամետ երթ է անցկացվել

Շաբաթ օրը տասնյակ հազարավոր մարդիկ երթով անցել են Լոնդոնի կենտրոնով՝ վանկարկելով կոչեր Գազայում հրադադարի վերաբերյալ, տեղեկացնում է The Guardian-ը։

Նշվում է, որ երթը մեկնարկել է Հայդ-պարկի անկյունից և ավարտվել Նայն Էլմսում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտ։ Երթի սկզբում ամբոխը հավաքվել էր թմբկահարների շուրջը, որոնց գործիքները զարդարված էին Պաղեստինի դրոշներով, թմբկահարումներն ուղեկցում էին երգերին, որոնք կոչ էին անում վերջ տալ իսրայելական ներխուժմանը:

Ցույցը կազմակերպած «Պաղեստինի հետ համերաշխության կազմակերպությունը» իր թվիթերյան էջում հայտնել է, որ երթին մասնակցել է մոտ 400 հազար մարդ։

  • Կիսվել: