հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լիտվայի ԱԳՆ-ն ՌԴ-ում «Պուտինի և նրա ռեժիմի» փոփոխության կոչ է արել

Լիտվայի ԱԳՆ-ն ՌԴ-ում «Պուտինի և նրա ռեժիմի» փոփոխության կոչ է արել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իշխանությունից հեռացնելը Արևմուտքին և նրա դաշնակիցներին Կրեմլի ապագա սպառնալիքներից պաշտպանելու միակ միջոցն է։

Associated Press-ին հարցազրույցում այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։

«Մեր տեսանկյունից, մինչև որ գործող ռեժիմն իշխանության է, նրան շրջապատող երկրները որոշակիորեն վտանգի տակ կլինեն: Պետք է փոխել ոչ թե պարզապես Պուտինին, այլ ամբողջ նրա ռեժիմը, որովհետև կարող եք փոխել Պուտինին, կարող եք փոխել նրա միջվայրը, բայց նրա տեղը կարող է զբաղեցնել մեկ այլ Պուտին»,- ասել է Լանդսբերգիսը։

  • Կիսվել: