չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Լիտվան և Ֆինլանդիան սահմանափակել են ՌԴ քաղաքացիներին մուտքի վիզաների տրամադրումը

Լիտվան և Ֆինլանդիան սահմանափակել են ՌԴ քաղաքացիներին մուտքի վիզաների տրամադրումը

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ երկիրը գործնականում դադարեցրել է Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը. այժմ վիզաներ է տալիս միայն հումանիտար նկատառումներից ելնելով:

Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր մեծ թվով մարդիկ են Լիտվայում ապաստան փնտրում:

«Մենք կարծում ենք, որ դա պետք է լինի համաեվրոպական որոշում, քանի որ Շենգենյան համակարգն աշխատում է այսպես, մեր սահմանները մարդկանց ներս են թողնում սպունգի պես»,- ասել է պաշտոնյան:

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն իր հերթին հայտնել է, որ երկրի կառավարությունը հաստատել է ռուսաստանցիներին տրվող տուրիստական վիզաների թիվը 10 անգամ կրճատելու մասին որոշումը։ Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի սկզբից:

  • Կիսվել: