Լիտվան դատապարտել է ՌԴ ինքնաթիռների կողմից իր օդային տարածքի խախտումը
Հոկտեմբերի 23-ին Լիտվայի ռազմաօդային ուժերը սահմանի խախտում են հայտնաբերել Կիբարտայի մոտակայքում, հայտել է Լիտվայի զինված ուժերի մամուլի ծառայությունը, տեղակացնում է DW-ն։
Նշվում է, որ ռուսական Սու-30 ինքնաթիռը և Իլ-78 լիցքավորող ինքնաթիռը, որոնք, հնարավոր է, Կալինինգրադի մարզում վառելիքով լիցքավորման վարժանքներ էին անցկացնում, մոտ 700 մետր մտել են Լիտվայի տարածք և մոտ 18 վայրկյան այնտեղ մնալուց հետո հեռացել են։ :
Իրադարձությանն ի պատասխան՝ խախտման վայր են բարձրացվել իսպանական ռազմաօդային ուժերի երկու Eurofighter Typhoon ինքնաթիռ, որոնք ՆԱՏՕ-ի օդային պարեկային առաքելություն են իրականացրել:
Հաղորդվում է նաև, որ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան միջադեպը անվանել է «միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է մեկ ուրիշ երկրի տարածք ներխուժելու մեղադրանքը։
Երկրի Պաշտպանության նախարարության տելեգրամյան ալիքն էլ գրել է. . «Հոկտեմբերի 23-ին ռուսական Սու-30 կործանիչները պլանային ուսումնական թռիչքներ են իրականացրել Կալինինգրադի մարզի տարածքում, ինքնաթիռները չեն շեղվել իրենց թռիչքի երթուղուց և չեն խախտել այլ պետությունների սահմանները, ինչը հաստատվել է օբյեկտիվ վերահսկողության միջոցներով»։


