Լիտվան Բելառուսի հետ սահմանի մոտ զորավարժություններ է անցկացնում
Լիտվայում, Բելառուսի Գրոդնոյի մարզի հետ սահմանի մոտ, սկսվել են Brave Griffin 25-II դաշտային մարտավարական զորավարժությունները: Այս մասին հայտնում է Լիտվայի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օգոստոսի 25-ին մեկնարկած զորավարժությունները կշարունակվեն մինչև օգոստոսի 29-ը։
«Զորավարժությունների նպատակն է ստուգել Zemaitija բրիգադի՝ շտաբները և ստորաբաժանումները նշանակված տարածքներում վերաբաշխելու ունակությունը, գնահատել ստորաբաժանումների պատրաստվածությունը մարտին, ինչպես նաև հրամանատարական կետերի ու կապի տեղակայման կարգը։ Կանցկացվի նաև մարտավարական երթ՝ բրիգադի շարժունակությունը ցուցադրելու համար»,-ասված է Լիտվայի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:


