հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լիբիայի մերձակայքում ներգաղթյալների նավակի վթարի հետևանքով 50-ից ավելի զոհեր կան

Լիբիայի մերձակայքում ներգաղթյալների նավակի վթարի հետևանքով 50-ից ավելի զոհեր կան

Առնվազն 55 մարդ է զոհվել Լիբիայի ափերի մոտ անօրինական ներգաղթյալներով նավի վթարի պատճառով։ Այս մասին թվիթերյան էջում հայտնել են Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) լիբիական մասնաճյուղում։ Կազմակերպության տվյալներով՝ նավի խորտակումը տեղի է ունեցել երեքշաբթի՝ ապրիլի 25-ին։

Միաժամանակ, նավակում եղել է 60 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Լիբիայի առափնյա պահպանության աշխատակիցները փրկել և ափ են հանել 5 մարդու: Ենթադրվում է, որ միգրանտներով նավը եղել է Լիբիայի Կաստելվերդե քաղաքի տարածքում։ Լիբիայի ափերի մոտ տեղի ունեցած միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Մարտին մոտ 30 մարդ անհետ կորել էր Լիբիայի ափերի մոտ միգրանտներով նավակի վթարից հետո։ Մոտակայքում գտնվող կոմերցիոն նավակները երկար ժամանակ փնտրել են անհետ կորածներին։ Լիբիայի մարդու իրավունքների ազգային կոմիտեն քննադատել է ներգաղթյալների նկատմամբ ԵՄ քաղաքականությունը։

  • Կիսվել: