Լիբանանյան բանակի և սիրիացի զինյալների միջև բախումներ են տեղի ունեցել
Լիբանանյան բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ երբ բանակային ստորաբաժանումն աշխատում էր Մաարաբուն-Բաալբեկ շրջանում փակել լիբանանասիրիական սահմանի ապօրինի անցումը, սիրիացիները փորձել են բացել անցումը բուլդոզերով:
«ԱյնուհետևԴրանից հետո զինվորները նախազգուշական կրակոցներ են արձակել օդ, և սիրիացիները սկսել են կրակել լիբանանյան բանակի զինծառայողների վրա ու վիրավորել մեկ զինվորի, ինչից հետո երկու կողմերի միջև բախում է տեղի ունեցել։ Բանակային ստորաբաժանումները խիստ միջոցներ են ձեռնարկել: Միջադեպի առնչությամբ անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում»,-հայտնել են մամուլի ծառայությունից: ասված է հաղորդման մեջ։
Ավելի ուշ լիբանանյան բանակը հայտնել է, որ լիբանանասիրիական սահմանին վերսկսվել են բախումները բանակի և սիրիացի զինյալների միջև այն բանից հետո, երբ վերջիններս կրակել են զորամասի վրա, ինչի հետևանքով չորս զինվոր միջին ծանրության վիրավորում է ստացել։