շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լիբանանը պետք է արագ ձևավորի նոր կառավարություն. Հարիրի

Լիբանանը պետք է արագ ձևավորի նոր կառավարություն. Հարիրի

Լիբանանը պետք է արագ ձեւավորի նոր կառավարություն, որպեսզի կանգնեցնի կոլապսն ու տնտեսական պայմանների եւ անվտանգության վատթարացումը, ասել է վարչապետի պաշտոնակատար Սաադ ալ Հարիրին, տեղեկացնում է Reuters-ը։

Լիբանանցի քաղաքական գործիչները չեն կարողացել պայմանավորվել կառավարության կամ տնտեսական փրկության շուրջ, քանի որ բողոքները ստիպել են Սաադ ալ Հարիրիին՝ հոկտեմբերին հեռանալ վարչապետի պաշտոնից։

Հիշեցնենք, որ վերջին օրերին  Բեյրութում բողոքների ընթացում ցուցարարների եւ ուժայինների բախումներից տուժել է 370 մարդ։

Հարիրին իր թվիթերյան էջում գրել է. «Մեր կառավարությունը հրաժարական է տվել, որպեսզի թույլ տա նոր կառավարությանը սկսել փոփոխություններ, բայց օբստրուկցիան շարունակվում է 90 օր, եւ երկիրը շարժվում է անհայտ ուղղությամբ»:

Դեկտեմբերին Հասան Դիաբը նշանակվեց վարչապետ, բայց կառավարությունը դեռ ձեւավորված չէ։ Հարիրին ասել է. «Ժամանակավոր կառավարությունը լուծում չէ, ուստի եկեք ժամանակ չկորցնենք եւ վերցնենք կառավարության պատասխանատվությունը»,- ասել է Հարիրին։

  • Կիսվել: