շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Լիբանանը հայտարարել է պետության և ԿԲ-ի սնանկացման մասին

Լիբանանը հայտարարել է պետության և ԿԲ-ի սնանկացման մասին

Լիբանանի փոխվարչապետ Սաադե Ալ- Շամին հայտարարել է պետության և Լիբանանի Կենտրոնական բանկի սնանկացման մասին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Վնասները կբաշխվեն պետության, «Ազատության» բանկի, բանկերի ու ավանդատուների միջև, և որոշակի տոկոս չկա։ Ցավոք, պետությունը սնանկացել է, ինչպես և Լիբանանի բանկը, և մենք ուզում ենք դրական արդյունքով դուրս գալ իրավիճակից: Իսկ կորուստները տասնամյակների քաղաքականության հետևանք են, և եթե մենք ոչինչ չձեռնարկեինք, դրանք ավելի շատ կլինեին՛՛։

Ալ-Շամին նաև ասել է, որ բանակցություններ են վարում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ բանկային հատվածի բարեփոխման և վերակազմավորման, պետական պարտքի սպասարկման համար հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականության, պետական հատվածի և էլեկտրաէներգետիկայի բարեփոխման, փոխարժեքի միասնականացման, դրամավարկային քաղաքականության և գնաճի դեմ պայքարի թեմաների շուրջ:

  • Կիսվել: