կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա. Մակրոն

Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա. Մակրոն

Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France Inter ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։

Նա, մասնավորապես, ասել է. «Կարծում եմ, որ այսօր առաջնահերթությունը քաղաքական լուծմանը վերադառնալն է (և) դադարեցնել զենքի մատակարարումը, որն օգտագործվում է Գազայում կռվելու համար: Ֆրանսիան դա չի մատակարարում: Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»:

  • Կիսվել: