չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Լիբանանում ՄԱԿ-ի իտալացի խաղաղապահներ են վիրավորվել

Լիբանանում ՄԱԿ-ի իտալացի խաղաղապահներ են վիրավորվել

ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ վիրավորվել է Լիբանանի հարավում իրենց դիրքի ուղղությամբ մարտական արկերի ընկնելու հետևանքով: Այս մասին տեղեկանում ենք հայտնել են Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տարածած հաղորդագրությունից:

«Հրթիռները հարվածել են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանին, ինչի հետևանքով չորս իտալացի խաղաղապահ վիրավորվել է։ Նրանք այժմ բուժվում են հիվանդանոցում։ Բարեբախտաբար, վնասվածքներից ոչ մեկը կյանքին սպառնալիք չի ներկայացնում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Մեկ շաբաթվա ընթացքում սա արդեն երրորդ հարձակումն է ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի ռազմակայանի վրա: Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը հակամարտության կողմերին կոչ են արել խուսափել իրենց դիրքերի մոտ մարտական գործողություններից և հիշեցրել, որ ՄԱԿ-ի տարածքների և անձնակազմի անձեռնմխելիությունը պետք է մշտապես պահպանվի:

 

  • Կիսվել: