ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լիբանանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Լիբանանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել Է, որ երկրում գրանցվել Է կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը:

Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել Է al-Mayadeen լիբանանյան հեռուստաալիքը:
 
Լիբանանի՝ կորոնավիրուսով հիվանդանալու մեջ կասկածվող քաղաքացուհին երկիր Է ժամանել ուրբաթ առավոտյան Իրանից մեկնած ինքնաթիռով: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Բեյրութի միջազգային օդանավակայանի աղբյուրը, նրան տեղափոխել են Ռաֆիկ Հարիրիի հիվանդանոց: Իրանի իշխանությունները փետրվարի 21-ին հայտարարել են երկրի Կում, Արաք, Թեհրան եւ Գիլյան քաղաքներում կորոնավիրուսով հիվանդանալու 18 դեպքի մասին, որոնցից ութն ավարտվել Է մահով:

  • Կիսվել: