Լիբանանն Իսրայելի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ
ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչությունը բողոք է ներկայացրել Անվտանգության խորհրդին՝ կապված իսրայելական ռազմական ինքնաթիռների կողմից լիբանանյան տարածքների, այդ թվում՝ մայրաքաղաք Բեյրութի ձայնային պատնեշը խախտելու հետ, տեղեկացնում է NNA-ն:
Նշվում է, որ բողոքը ներկայացվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար, դոկտոր Աբդալլահ Բու Հաբիբի հանձնարարականի հիման վրա:
Բողոքում Լիբանանը դատապարտել է այդ խախտումները, որոնք Լիբանանի ինքնիշխանության և օդային տարածքի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի կոպտագույն խախտում են:
Ըստ Լիբանանի՝ այդ գործողությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք դրույթներ: