Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 320 հրթիռ և արկ
Իսրայելի զինվորականները ուրբաթ և շաբաթ օրերին՝ հոկտեմբերի 11-ին և 12-ին, հայտնաբերել են 320 հրթիռների և արկերի արձակում «Հեզբոլլահ» շիական կազմակերպության զինյալների կողմից Լիբանանից դեպի հրեական պետության տարածք։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Բանակը կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին «Հեզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից»,- ասվում է հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսեց «Հյուսիսի նետեր» գործողությունը «Հեզբոլլահ»-ի ուժերի դեմ, որի ընթացքում ավիահարվածներ է հասցնում կազմակերպության ռազմական օբյեկտներին: