երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Լիբանանի պայթյունի գործով կա ձերբակալված

Լիբանանի պայթյունի գործով կա ձերբակալված

Լիբանանի մաքսային ծառայության ղեկավարը ձերբակալվել է Բեյրութի պայթյունի գործով հարցաքննությունից հետո: Այս մասին հայտնել է ABC News-ը:

Հզոր պայթյունից հետո քննություն էր սկսվել՝ պարզելու նավահանգստի պահեստում մոտ 3 հազար տոննա պայթյունավտանգ ամոնիումի նիտրատը պահելու հանգամանքը:

Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել էր մոտ 200 մարդ, տուժել՝ 6 հազարը: Եվս 30 քաղաքացի դեռևս անհետ կորած է համարվում: Մասամբ կամ հիմնահատակ ավերվել է 40 հազար կառույց: Պայթյունի հասցրած վնասը կազմում է մինչև 15 մլրդ դոլար:

  • Կիսվել: