հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Լիբանանի կառավարությունը դատապարտել է Գոլանի բարձունքների վրա հրթիռային հարվածը, որի հետևանքով 12 երեխա և դեռահաս է զոհվել

Լիբանանի կառավարությունը դատապարտել է Գոլանի բարձունքների վրա հրթիռային հարվածը, որի հետևանքով 12 երեխա և դեռահաս է զոհվել

Լիբանանի կառավարությունը պաշտոնապես դատապարտել է գրավյալ Գոլանի բարձունքներում Մաջդալ Շամսի հրթիռակոծությունը, որի հետևանքով 12 երեխա և դեռահաս է զոհվել դրուզների համայնքից, տեղեկացնում է Al Mayadeen-ը:

Նշվումէ , որ լիբանանյան իշխանությունների տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Լիբանանի կառավարությունը դատապարտում է բոլոր տեսակի բռնությունները և հարձակումները խաղաղ բնակչության դեմ և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը բոլոր ճակատներում: Քաղաքացիական անձանց դեմ հարձակումները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են և հակասում են մարդասիրության սկզբունքներին»:

Հաղորդվում է նաև, որ Լիբանանի տարածքից արձակված հրթիռը ընկել է Գոլանի բարձունքների Մաջալ Շամս գյուղի ֆուտբոլի դաշտ, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ՝ հիմնականում երեխաներ և դեռահասներ, կան տասնյակ վիրավորներ: 

Իր հերթին «Հեզբոլլահը» կտրականապես հերքել է հարձակմանն իր առնչությունը, մինչդեռ Իսրայելը շարունակում է պնդել, որ հարձակման պատասխանատվությունը կրում է «Հեզբոլլահը»։

 

  • Կիսվել: