հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լիբանանի իշխանությունները երկրի նախարարություններին և հիվանդանոցներին կարգադրել են պատրաստ լինել Իսրայելի հետ հնարավոր պատերազմին

Լիբանանի իշխանությունները երկրի նախարարություններին և հիվանդանոցներին կարգադրել են պատրաստ լինել Իսրայելի հետ հնարավոր պատերազմին

Լիբանանի իշխանությունները մի շարք նախարարությունների և հիվանդանոցների կարգադրել են բարձր պատրաստի վիճակում լինել՝ Իսրայելի հետ հնարավոր կոնֆլիկտի բռնկման դեպքում, տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Նշվում է, որ  Իսրայելում լիբանանյան ՛՛Հեզբոլլահ՛՛ շարժման դեմ հռետորաբանությունը դարձել է ավելի ռազմատենչ, իսկ դիվանագիտական կարգավորման ժամանակ, ինչպես երևում է, Իսրայելը ՛՛Հեզբոլլահ՛՛-ին դրդում է հեռանալ սահմաններից՞

Bloomberg-ը հիշեցնում է, որ իրավիճակը հարավային Լիբանանում վատթարացել է այն բանից հետո, երբ Իսրայելը սկսել է ռազմական գործողություններ Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին։

Իսրայելական բանակը և ՛՛Հեզբոլլահի՛՛ մարտիկները գրեթե ամեն օր կրակում են սահմանամերձ շրջաններում միմյանց դիրքերի ուղղությամբ։

  • Կիսվել: