հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Լիբանանցիները բողոքի ցույց են անցկացրել ԱՄՆ-ի միջամտությունների դեմ

Լիբանանցիները բողոքի ցույց են անցկացրել ԱՄՆ-ի միջամտությունների դեմ

Լիբանանցիները Բեյրութում բողոքի ցույց են անցկացրել ԱՄՆ-ի դեսպանի միջամտությունների դեմ, գրում է parstoday.com-ը:

Ալ-Մայադին հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Բեյրութի Արդարադատության պալատի առջև բողոքի ցույց է տեղի ունեցել Լիբանանում ԱՄՆ-ի միջամտողական հայտարարությունների դեմ:

Կիրակի օրը Բեյրութում ԱՄՆ դեսպան Դորոթի Շեան կանչվել է Լիբանանի ԱԳՆ՝ այդ երկրի ներքին գործերին միջամտելու պատճառով:

Բեյրութում ԱՄՆ դեսպան Դորոթի Շեան, հունիսի 26-ին ունեցած հեռուստատեսային ելույթում հայտարարել էր, որ Հեզբոլլահը խանգարում է Լիբանանի տնտեսական ճգնաժամի կարգավորմանը:

 

  • Կիսվել: