չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են մտել ահաբեկչական կազմակերպությունների զինյալները. Նարիշկին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են մտել ահաբեկչական կազմակերպությունների զինյալները. Նարիշկին

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Ղարաբաղում կռվում են «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալներ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Թեժացած ռազմական դիմակայությունը Ղարաբաղում որպես մագնիս ձգում է դեպի իրեն զինյալների տարատեսակ միջազգային ահաբեկչական կազմակերպություններից»,- ընդգծել է Նարիշկինը, հավելելով, որ Ռուսաստանին չի կարող չանհանգստացնել այն, որ Անդրկովկասը կարող է դառնալ նոր պլացդարմը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար, որոնք կարող են հետագայում հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի հարակից երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են մտել ահաբեկչական կազմակերպությունների զինյալները։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: